ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը Հովհաննես Հովհաննիսյանն է
ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն այսօր նիստ է հրավիրել, որի օրակարգում էր հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը:
Այս պաշտոնում առաջադրվել էր «Իմ քայլը»-ը խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանը:
Հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայարապետյանը ներկայացրել է թեկնածուին:
«Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում գիտական հետազոտական տարատեսակ ուսումնասիրություններ է իրականացրել, 2003 թվականից դասավանդում է ԵՊՀ-ում, 2014 թվականից՝ Ամերիկյան համալսարանում: 2018-ի մայիսի 21-ին ԿԳՆ փոխնախարարի պաշտոնում էր: Հունվարի 14-ից ընտրվել է ԱԺ պատգամավոր», – ասել է Հայրապետյանը:
Հովհաննես Հովհաննիսյանի թեկնածությունը հաստատվել է միաձայն: