Այսօր գործնականում կամփոփենք կառավարության կառուցվածքի նախագիծը. Փաշինյանը խնդրեց դադարեցնել հեռարձակումը
Առաջիկայում ԱԺ կներկայացնենք կառավարության նոր կառուցվածքի նախագիծը. այսօր գործնականում կամփոփենք նաև այդ թեման և դա նույնպես կներկայացնենք Ազգային ժողով: Այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին, Կառավարության արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ մոտ ժամանակներս Ազգային ժողով կներկայացվի նաև Հարկային օրենսգիրքը. «Այն շատ կարևոր նշանակություն ունի այս համատեքստում: Հարկային օրենսգրքի համատեքստից բխող մի քանի օրենսդրական նախաձեռնություններ ևս կան, որոնք ավելի վաղ կներկայացնենք, քան բուն Հարկային օրենսգիրքը»,-ասաց նա:
Կառավարության ծրագրի հաստատումից հետո Փաշինյանը խնդրեց դադարեցնել ուղիղ հեռարձակումը, քանի որ աշխատանքային կարգով քննարկելու հարց կա: Ըստ ամենայնի, խոսքը վերաբերում է կառավարության կառուցվածքին: