Որևէ մեկն ինձ չի լռեցնում. Ալեն Սիմոնյան
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձել է ՀՀ օրհներգի և դրոշի փոփոխության հետ կապված քննարկումներին և շահարկումներին՝ ասելով, թե հարգանքով է վերաբերվում բոլոր կարծիք հայտնողներին, այդ թվում՝ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչներին:
Հարցին, թե կուսակցական գործընկերների կողմից չե՞ն եղել արդյոք նկատողություններ կամ լռեցնելու փորձեր, Ալեն Սիմոնյանն ասել է, որ երբևէ որևէ մեկն իրեն չի լռեցրել, չի լռեցնում և չի լռեցնելու: