Ճիշտ է՝ պատահարների ու վիրավորների թիվն աճել է, բայց նաև մեքենաների թվի աննախադեպ աճ ենք ունեցել 2018-ին. Փաշինյան
Հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով զոհերի էական նվազում ունենք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա, մասնավորապես, գրել է. «Ճիշտ է՝ պատահարների ու դրանց հետեւանքով վիրավորների թիվն աճել է, բայց նաեւ ավտոմեքենաների թվի աննախադեպ աճ ենք ունեցել 2018-ին:
ՃՏՊ-ների և դրանց հետեւանքով վիրավորվածների թվին դասվում են նույնիսկ ամենաթեթև դեպքերը, այնպես որ՝ իմաստ ունի առաջնակի ուշադրություն դարձնել զոհերի թվին:
Եվ այս առումով դինամիկան հուսադրող է»: