Հայ-թուրքական սահմանի բացումը կհանգեցնի գյուղատնտեսության ոչնչացմանը. Արա Պապյան
Մենք ունենք խնդիրներ՝ մասնավորապես անվտանգության հետ կապված, ուստի պիտի գնանք եվրոպական ճանապարհով, այլ ուղի չկա։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը: Նրա խոսքով' Ռուսաստանում հայ քաղաքացու նկատմամբ արհամարհական վերաբերմունքը, սահմանային խախտման դեպքերը փոքր ճնշման քայլեր են, որն իրականացվում է հայ-թուրքական հարաբերությունները լարելու համար: Իսկ այդ ամենն իրականանում է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից առաջ։
Արա Պապյանը նշեց, որ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը ուղեկցվելու է Ռուսաստանի կողմից ջղաձգումներով։ Արա Պապյանի խոսքով' ինքը դեմ է հայ-թուրքկան սահմանի բացմանը, քանի որ այն կհանգեցնի գյուղատնտեսության ոչնչացմանը: Դա կապված է թուրքական գյուղմթերքների էժան լինելու հետ, քանի որ դրանք ավելի էժան են, քան տեղականը: