Սամվել Կարապետյանի «Ֆորա-Բանկ»-ը Ռուսաստանի խոշորագույն բանկերի հարյուրակում է
Ռուսաստանում բնակվող հայ գործարար Սամվել կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խմբի մեջ գտնվող «Ֆորա-Բանկ»-ը հայտնվել է Ռուսաստանի ամենամեծ խոշորագույն բանկերի առաջին հարյուրյակի մեջ:
Ամենամեծ անկախ ֆինանսական պորտալ Banki.ru-ի վարկածով՝ Fora-Bank-ը 100-րդն է:
«Բանկը շարունակում է ընդլայնել իր ներկայության աշխարհագրությունը, ներկայումս բանկի 113 ստորաբաժանումները գործում են Ռուսաստանի Դաշնության 19 մարզերում»,- հաղորդում է «Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունը: