Ռուսաստանի քաղաքներում հազարավոր մարդիկ մասնակցում են «Ռուսաստանը աղբահոր չէ» ակցիային
Ռուսաստանի տասնյակ քաղաքներում «Ռուսաստանը աղբահոր չէ» անունով բողոքի ցույցեր են անցկացվել աղբը վերամշակելու բարեփոխման դեմ, հաղորդում է Meduza-ն՝ հղում կատարելով «ՄԲԽ մեդիա»-ին:
Ինչպես նշում է «ՄԲԽ մեդիա»-ն, ամենախոշոր ցույցերը տեղի են ունեցել Արխանգելսկի շրջանում, որտեղ «Շիես» հրաձգարանում նախատեսվում է տանել աղբը Մոսկվայից:
Տարատեսակ ակցիաներ են անցկացվել նաեւ ռուսական այլ խոշոր քաղաքներում՝ Կրասնոյարսկից մինչեւ Կալինինգրադ: Պետերբուրգի Ուդելնի զբոսայգում միտինգին մասնակցել է շուրջ 200 մարդ: Մոսկվայում ակցիան տեղի է ունեցել Կենտրոնական վարչական շրջանի պրեֆեկտուրայի մոտ ժողովրդական հավաքի տեսքով, որը հրավիրվել էր Տագանսկի մունիցիպալ շրջանի ղեկավար Իլյա Սվիրիդոնովի կողմից:
Կեմերովի շրջանում միտինգից առաջ բերման են ենթարկել երեք ակտիվիստների. նրանցից մեկին 12 օրով կալանել են ոստիկանությանը չենթարկվելու մեղադրանքով:
2019 թվականից Ռուսաստանում մեկնարկել է «Աղբի ռեֆորմը». մարզերում ստեղծվում են մնացուկների հարցերով օպերատորներ, մշակվում են աղբի տեսակավորման եւ վերամշակման ընթացակարգերը: Մարզային օպերատորներին միավորելու է պետական հատուկ ընկերությունը: