ԱԱԾ-ն հայտարարություն կանի Քոչարյանի բիզնեսների վերաբերյալ
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող բիզնեսների վերաբերյալ հարուցված քրեական գործով առաջիկայում հայտարարություն կլինի, այսօր լրագրողներին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Ինչ վերաբերում է Քոչարյանի բիզնեսների մասին հայտարարությանը, այո, քերական գործ է հարուցված, իրականացվում է քննություն, և արդյունքների մասին առաջիկայում ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից կլինի համապաատսխան հայտարարություն”,- ասաց Վանեցյանը:
Նա անդրադարձավ նաև Երևան հիմադրամի գործին: Ասաց, որ հիմնավորվել է՝ հիմնադրամի ղեկավարության կողմից գումարների մի մասը վատնվել է, մի մասը ոչ արդյունավետ ու ոչ նպատակային է ծախսվել:
“Ամբողջական գործի շրջանակներում 1 մլրդ 807 մլն դրամի գումարի կորուստ է եղել, որը վերականգնվել է ՀՀ պետական բյուջե”,- նշեց նա:
Հարցին, թե ում կողմից է վերականգնվել, Վանեցյանը պատասխանեց. “Երևան հիմանդրամի կազմը բոլորին հայտնի է, հիմնադրամի կողմից է վերականգնվել”: