Տիգրան Հակոբյանը Բրյուսովի անվան համալսարանի խորհրդի նախագահ է ընտրվել
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի խորհրդի նախագահ է ընտրվել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը: Այս մասին հայտնում են ՀՀ Կրթության և գիտության նախարարության լրատվության բաժնից:
Տիգրան Հակոբյանն ընտրվել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի այսօրվա նիստի ընթացքում անցկացված ընտրության արդյունքում: