Նարեկ Գուրուրյանի կալանավորման ժամկետը 3 ամսով երկարաձգվել է
Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի և սպանության գործով կասկածյալ Նարեկ Գուրուրյանի կալանավորման ժամկետը երկարաձգվել է 3 ամսով:
Գուրուրյանի կալանավորման ժամկետը մինչև մայիսի 18-ը երկարաձգելը արտաքսման գործընթացներով է պայմանավորված, մինչև Ղազախստանից քննության թղթերը գան, հասնեն:
«Ղազախական կողմը հունվարի 12-ին թուղթ էր ուղարկել, դրանից հետո ամեն ինչ փոխվել է, նոր թղթերը դեռ չեն եկել»,- տեղեկացրեց աղբյուրը:
Պաշտպանական կողմը երկուշաբթի բողոքարկելու է դատարանի այս որոշումը, իսկ վաղը Գուրուրյանի ազգականները գնալու են նրա մոտ, փորձելու են տեսակցելու հնարավորություն ստանալ: Ինչ վերաբերում է Նարեկի առողջական վիճակին, մեր աղբյուրն ասաց, որ երիտասարդի ինքնազգացողությունը նորմալ է:
«Առանձին խցում է պահվում, մենակ է ամբողջ օրը, դա է ամենից դժվարը»,- նշեց նա: