Ավետիք Էլոյանն ազատվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից
Կառավարությունն այսօր հրավիրված նիստում որոշում կայացրեց Ավետիք Էլոյանին ազատել Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից:
Որոշման նախագծում ասվում է, որ ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է Ավետիք Էլոյանին ազատել քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից:
Որոշման պատճառը չի հաղորդվում: