Շահումյան հրապարակն առանց մեքենաների
«Վարորդի ընկեր» ՀԿ facebook-ի էջը լուսանկար է հրապարակել Շահումյան հրապարակից, որտեղ արդեն մեքենաներ չեն կայանում:
«Այսպիսի տեսք ունի Շահումյանի հրապարակը այս պահին։ Հիշեցնենք որ Երևանի ավագանու վերջին նիստի ժամանակ որոշվեց հրապարակը այլևս չտրամադրել որպես ավտոկայանատեղի»,- նշված է լուսանկարին կից գրառման մեջ:
Ավելի վաղ հայտնել ենք, որ Երևանի ավագանին դեմ է քվեարկել «Ամերիա» ՓԲԸ-ի ծառայողական ավտոկայանատեղի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին նախագծին: Իրավական հարցերի հանձնաժողովի տնօրենի տեղակալ Գայանե Մելքումյանը տեղեկացրել էր, որ հանձնաժողովը բացասական եզրահանգում է տվել այս հարցին: Քվեարկության արդյունքում 3 կողմ, 30 դեմ, 5 ձեռնպահ ձայներով որոշումը չի ընդունվել:
Ավագանին դեմ էր քվեարկել նաև «Էլիտ-Պլազա» ՓԲԸ-ին ծառայողական ավտոկայանատեղիի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին նախագծին: