Իսպանիան քաղաքացիություն չի տրամադրի Վրաստանի քաղաքացիներին
«Իսպանիան գտնում է, որ Վրաստանում քաղաքական խնդիրներ չկան, համաձայն որոնց՝ Մադրիդը ապաստան չի տրամադրի Վրաստանի քաղաքացիներին»,- ասել է Իսպանիայի արտգործնախարար Ժոզեֆ Բորելը:
Իսպանական cope.es հրատարակչության տեղեկությունների համաձայն՝ Ժոզեֆ Բորելը հայտարարությունն արել էր վրացի գործընկեր Դավիթ Զալկալիանիի հետ հանդիպմանը:
«Այս հոսքը պետք է կրճատվի, այդ մարդիկ չպետք է ժամանակ և գումար ծախսեն այն խնդիրների վրա, որոնք չեն կարող իրականացվել: Վերջին տարիներին Վրաստանում իրավիճակը չի փոխվել, սակայն ապաստան հայցողների թիվն ավելացել է՝ 40-ից հասնելով 1000-ի»,- ասել է Իսպանիայի արտգործնախարարը: