Իրանը ցուցադրել է իր հակատանկային հրթիռները եւ անօդաչուները
Իրանը ներկայացրել է սեփական արտադրության երկու հակատանկային հրթիռներ։ Tasnim-ը հայտնում է, որ Toofan-3M-ը եւ Toofan-7-ը ներկայացվել են Իրանի զինված ուժերի ձեռքբերումների ցուցահանդեսում։
Երկու հրթիռներն էլ իրենցից ներկայացնում են կործանիչ արկեր, որոնք զրահապատ տեխնիկան վերեւից են ոչնչացնում։ Նրանք թիրախը հայտնաբերում են էլեկտրամագնիսական եւ լազերային հաղորդիչների միջոցով։
Ներկայացվել են նաեւ «Կաման-12» и «Շահեդ-171» անօդաչուները։ «Կաման-12»-ը կարող է թռիչքը մեկնարկել 400 մ նվազագույն երկարությամբ թռիչքուղուց եւ 10 ժամ թռչել 200 կմ/ժ արագությամբ՝ հայտնում է Mehr-ը։
Իրանական ռազմական «Շահեդ-171» անօդաչուն հագեցած է 4 «խելացի» հրթիռներով։