Facebook-ն «անջատել է» «Դուխով Հայաստան» կեղծ էջը
Facebook-ի տարածաշրջանային գրասենյակի հետ համագործակցության արդյունքում անջատվել է «Դուխով Հայաստան» կեղծ էջը: Այս մասին տեղեկացրելէ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոնիսյանը:
Նա նշել է, որ էջը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկարով է եղել, և մարդկանց կոչ է արվել հանրահավաքների դուրս գալ դանակով, անջատել գազի «դատչիկները» և այլն: