Բացահայտվել է լցակայանից կատարված գողությունը. 22-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել
Հունվարի 29-ին հաղորդագրություն էինք տարածել անհայտ անձի կողմից «ԽաչԿար Գազ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանից գողություն կատարելու մասին:
ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նշված գողությունը հունվարի 28-ին, ժամը 01:00-ի սահմաններում կատարել է ՀՀ Երևան քաղաքի բնակիչ 22-ամյա Է. Խ-ն:
Է. Խ-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժին:
Գողոնն առգրավված է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժինը: