Կառավարության անդամները հանդիսավոր կերպով երդվում են
Նախագահական նստավայրում այսօր տեղի է ունենում ՀՀ կառավարության անդամների երդման հանդիսավոր արարողությունը: Առաջինը երդվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման` նա
երդվեց բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները,
պահպանել ՀՀ սահմանադրությունը և օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանության և
շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը: