Երևանը և Մոսկվան նախատեսում են անցկացնել միջկառավարական հանձնաժողովի նիստ․ Ռուսաստանի ԱԳՆ
Մոտ ապագայում Երևանը և Մոսկվան ծրագրում են անցկացնել միջկառավարական հանձնաժողովի նիստ: Այս մասին հունվարի 30-ին Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը՝ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո: Նրա խոսքերով, պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում նախապատրաստվել առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին: