2019 թ.-ի համար 700 հազար եվրո դրամաշնորհ կտրամադրվի հատուկ պահպանվող տարածքներին. Բննախ
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Կովկասի բնության
հիմնադրամի (CNF) գործադիր տնօրեն Ջեոֆ Ջակոմինիին և ազգային համակարգող
Արման Վերմիշյանին: Այս մասին հայտնում են նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչությունից:
CNF-ը հատուկ պահպանվող տարածքների զարգացման գործընթացում Բնապահպանության նախարարության հիմնական գործընկերներից է, և կողմերը բարձր
են գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը։ Երկուստեք գոհունակություն է հայտնվել, որ Հայաստանի հատուկ պահպանվող տարածքներում էականորեն բարձրացվել է պահպանության մակարդակը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են բնապահպանական մոնիթորինգի և
տեսահսկման միասնական համակարգի ներդրման ուղղությամբ CNF-ի աջակցությանը
վերաբերող հարցերը։ Կովկասի բնության հիմնադրամը 2019 թվականի համար 700
հազար եվրո դրամաշնորհ է հատկացնելու «Արփի լիճ» ու «Դիլիջան» ազգային պարկերին, «Խոսրովի անտառ» պետական արգելոցին և «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին։