Կարինե Խոդիկյանը` Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նիստին բուհի խորհրդի նախագահ է ընտրվել արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, «Գրական թերթի» գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանը: Այս մասին տեղեկացանք ՀՀ ԿԳ նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջից:
Հայտնի է նաև, որ «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան»
հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին նախագահ է ընտրվել «Թրանսփարենսի
Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հետազոտությունների համակարգող Դիանա
Տեր-Ստեփանյանը: