Հայաստանում կոկորդիլոսներ կբուծվեն. ներդրողի վիզան տրվել է
ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հունվարի 29-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հայաստանում կոկորդիլոս բուծելու հարցում եղած խնդրին, որի մասին բարձրաձայնում էր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:
Նշենք, որ Հայաստանում կոկորդիլոսաբուծարանի ներդրողը Տանզանիայից չէր կարողանում գալ, քանի որ մուտքի արտոնագիր չուներ:
«էդ խնդիրը լուծվել է, որովհետև կոկորդիլոսը երկկենցաղ է, շատ դեպքերում դասակարգման խնդիր կա»,- ասաց նա:
Ճշտող հարցին` այսինքն` վիզա տրվե՞լ է, նա պատասխանեց.
«Հա, տրվել է»: