Ես այս ծրագիրը ողջունում եմ, քանի որ այս ծրագրի դեպքում զինակոչիկը ընտրության հնարավորություն ունի. Արծրուն Հովհաննիսյանը` «Ես եմ» ծրագրի մասին
Հայաստանի պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի facebook-յան ասուլիսի ընթացքում անդրադարձել է մի շարք հարցերի:
Անդրադառնալով քառօրյա պատերազմերի մասնակիցների գրքույկներում նշում կատարելու հարցին, Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ ՊԲ-ն արդեն այդ հարցը լուծել է և ինքն է որոշել, թե ում գրքույկում ինչ կարգավիճակով գրանցել:
Հայաստանի ՊՆ մամուլի խոսնակը նաև խոսել է «Ես եմ» ծրագրի մասին.
«Այս զորակոչի ընթացքում ևս մի քանի տասնյակ զինվորներ ընտրել են «Ես եմ» ծրագիրը, իսկ ծրագիրը արդարացված է, թե ոչ, ցույց կտա ժամանակը: Ես այս ծրագիրը ողջունում եմ, քանի որ այս ծրագրի դեպքում զինակոչիկը ընտրության հնարավորություն ունի»:
Օգտատերերից մեկի կողմից հարց է հնչել «Մարտի 1»-ի գործով պաշտպանության բանակի 3 գեներալներին մեղադրանք առաջադրելու փաստին , ինչին ի պատասխան, Արծրուն Հովհաննիսյանը նշել է.
«Ես կխուսափեմ այս հարցին պատասխանել 2 պատճառով, քանի որ այն քաղաքական բնույթ ունի, նաև այն իրավական տիրույթի հարց է»: