Դավիթ Տոնոյանը խոսել է ԶՈւ-ում իրականացվող աշխատանքների մասին (տեսանյութ)
Այսօր Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասել է, որ հեղափոխությունից հետո մեծածավալ աշխատանքներ են սկսել.
«Մասնավորապես՝ փոփոխությոններ կատարեցինք մարտական պատրաստության պահանջների մեջ, ավելի հավակնոտ պահանջներ սահմանվեցին մարտական պատրաստության նկատմամբ իրային և այլ՝ բազմակողմանի ապահովման ոլորտում ԶՈւ-ում բարեփոխումներ իրականացվեցին: Նախադրյալներ ստեղծեցին, կարծում եմ, դա տեսանելի կլինի»,- ասել է Դավիթ Տոնոյանը:
Ինչ վերաբերում է բանակում գրանցված մահվան դեպքերի թվի ավելացմանը.
«Վիճակագրության մասին ես, որպես պաշտպանության նախարար, չեմ գտնում, որ ճիշտ է, որ խոսեմ, որովհետև տարեցտարի կամ բարձրացվում է, կամ լինում են տարիներ, որբ որ ունենում ենք ավելի քիչ: Բայց այս տարի, միանշանակ, հակառակորդի կողմից ունեցել ենք շատ ցածր թվաքանակ: Դա պայմանավորված է եղել և՛ քաղաքական պայմանավորվածությունների, և՛ մեր ԶՈւ-ի վարած հմուտ մարտավարությամբ»,- ասել է Դավիթ Տոնոյանը:
Լրագրողները հիշեցրել են, որ 2018 թվականին 63 մահ է գրանցվել: Ի՞նչ է արվում իրավիճակը շտկելու ուղղությամբ․
«Բարձրացնում ենք կարգապահությունը, անվտանգությանը միտված բոլոր գործողությունները: Միջանձնային հարաբերությունների վրա ուշադրություն ենք դարձնում և նաև մեծ ուշադրություն ենք դարձնելու սահմանափակումներով զինծառայողների, մասնավորապես՝ հոգեբանական խնդիրներ ունեցող զինծառայողների խնդիրներին, որովհետև ինքնասպանություններ և շատ խնդիրներ առաջանում են հենց այդ զինծառայողների կողմից»,- հավելել է պաշտպանության նախարարը: