Պարգևավճարը չի եղել պարտադիր լավ կամ վատ ծառայողների համար. Արծրուն Հովհաննիսյան
«Պարգևավճարը չի եղել պարտադիր լավ կամ վատ ծառայողների համար, շեշտադրումը եղել է առաջնագծի ծառայողներին, առաջին հերթին սպաներին: Շեշտադրումը եղել է որպես խրախուսանքի միջոց, շեշտադրումը եղել է, որ պարգևատրումը չգերազանցի մեկ աշխատավարձը»,- այս մասին ասել է ՀՀ ՊԲ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում:
Արծրուն Հովհաննիսյանը նաև անդրադարձել է բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում զոհերի թվին.
«Խնդրի լուծումը տեսնում ենք մի քանի գործառույթների համակցմամբ: Առաջին հերթին պրոֆեսիոնալ, լավ վարձատրվող սպայական կազմի շնորհիվ, սակայն այդ թվերը լիարժեք զրոյացնելը ոչ պրոֆեսիոնալ ու դժվար է. քանի դեռ մենք ունենք ժամկետային զինծառայողներ, քանի դեռ մենք ունենք գերլարված ծառայություն առաջնագծում, ցավոք, շատ մեծ ջանքեր են պետք, որպեսզի այդ թվական ցուցանիշներն իջեցնենք: Եթե ինչ-որ սարքերի, բետոնապատ կառույցների շնորհիվ հնարավոր է զերծ պահել զինծառայողին, ապա 24 ժամ այդ հոգնեցուցիչ ծառայության մեջ անզգույշ քայլերից զերծ պահելու հավանականությունը շատ դժվար է»: