Անլուրջ է, երբ 10 դեպքով ստվերում ես հազարավոր օրինական գործընթացներ. Արծրուն Հովհաննիսյան
Հայաստանի պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի facebook-յան ասուլիսի ընթացքում պատասխանել է օգտատերերի հարցերին: Նա խոսել է բանակում անպատժելիության մթնոլորտի մասին.
«Եթե մի մարդն ասում է անպատժելիության մթնոլորտ, ես արդեն լուրջ չեմ վերաբերվում այդ խոսակցությանը: Անլուրջ է, երբ 10 դեպքով ստվերում ես հազարավոր օրինական գործընթացները: Եթե ասվեր բանակում շարունակում են տեղի ունենալ որոշ դեպքեր, բայց երբ ասում են «անպատժելիության մթնոլորտ» և նման բառապաշար, ես դա չեմ ընդունում: Միգուցե ինչ-ինչ քննիչներ ինչ-որ հանցագործությունների ժամանակ թերացել են, սակայն շատ գործընթացների մասին մենք ունենք սիրողական պատկերացում»:
Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ հեղափոխությունից հետո փոփոխություններ կան հագուստի մատակարարման գործընթացներում:
«Եկեք չֆիքսվենք այն բանի վրա, որ զորակոչի փուլում պետք է ամեն ինչ իդեալական լինի: Եթե զինվորը սխալմամբ զորակոչվել է, կարելի է մեկ կամ երկու ամսվա ընթացքում նրան զորացրել»: