Երևան, 12.Հոկտեմբեր.2024, 00:00 |
«Արփիի հետ «Ոզնիների այգում» էինք». Աննա Հակո... ԵՄ-ն ողջունել է «Խաղաղության խաչմերուկ» նախագ... Սպասվում է անձրև և ամպրոպ Ամփոփվել է Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակո... Երևանում են 8.5 մետրանոց 20 նոր ավտոբուսները․... «Խաղաղության խաչմերուկը» կարող է ստեղծել տնտե... Վթարային ջրանջատումներ՝ Երևանում և Արագածոտնի... Երևանում այրված «ԳԱԶել»-ից առաջացած կրակը տես... Ադրբեջանն ուզում է՝ Հայաստանի ճանապարհներն օգ... ՀՖՖ-ն շնորհավորել է Նիկիտա Սիմոնյանին ծննդյան... Վթար՝ Սեբաստիայի փողոցում. տուժածներ կան Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով կմեկնի Ղ... Փաշինյանը հերքել է խոսակցությունները, թե «Խաղ... Գնա դու էլ, և քո Սերիա Ա-ն էլ հետդ․ Բալոտելին... Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ»... Ադրբեջանը փորձում է Հայաստանի հարձակման իմիտա... 10 տրոլեյբուս արդեն Երևանում է. Կոստանյան «Tesla»-ն կոտրել է երկաթե ճաղավանդակը, հետիոտ... Անահիտ Մանասյանն այցելել է Լոռու կայազորային ... Ժամանակի հետ «Խաղաղության խաչմերուկ»-ը տարածա... Աստղագուշակ՝ հոկտեմբերի 12-ի համար Երևանում մեքենա է այրվել Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Գազ չի լինելու․ հասցեներ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը... Փնտրվում է նախարար. պրոֆեսիոնալները չեն համաձ... Իշխանությունները նորից նույն փոցխի վրա են կան... Արևմտյան «ժողովրդավարության» ստվերը. իսկ Հայա... Կրկին զրոյական կետից․ «Հրապարակ» Բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հար... Ընդդիմությունը կմասնակցի՞ սահմանազատման հանձն... Ամեն ինչ ուզում են «քպացնել». բայց հասկացել ե... Դեպի Եվրամիություն գնալու ստորագրահավաքը ցանկ... Պաշտոնանկ են արվում ռուսամետ պաշտոնյաները․ «Հ... Վտանգավոր բեռների փոխադրման գործընթացը կհամապ... Ազգային երգը, պարը պրոբլեմ են դարձել դպրոցներ... ՃՏՊ՝ Սպիտակ քաղաքում․ կա տուժած Ազգերի լիգա. Ադրբեջանը պարտվեց Էստոնիային Տղայիս հույս չեն տալիս․ Սյունիքում 10 հոգով ծ... Մբապեն Ֆրանսիայի հավաքականի խաղի ժամանակ գտնվ... Մատենադարանում բացվել է կենսաքիմիական հետազոտ... Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ռեալը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկե... «Premio Gazzetta Diplomatica»-ի շրջանակում Իտ... Բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացին մե... Քննչական կոմիտեի ապագայի մեր տեսլականն է ավել... Օղակաձև այգում տեղադրվել է Քըրք Քըրքորյանի հո... Միացյալ Նահանգները մտադիր է օգնել Լիբանանի վե... Իջևանում բանվորուհիները 2-3 ամիսը մեկ են աշխա... Երևանում սոցապի աշխատակից ներկայացած անձինք բ... ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2024... «Ասում են` լավ նկար է». Ալեն Սիմոնյանը նոր լո... Աշխատաժողովում քննարկվել են ԵՄ-Հայաստան մշակո... Տղամարդը մարմնի մոտ 70 տոկոս այրվածքներով տեղ... Ադրբեջանցիները սպառնում են հաշվեհարդար տեսնել... Արցախահայության ողբերգությունը գործնականում ա... Կոտայքի ոստիկանության հատուկ պահպանվող տարածք... Փաշինյանը ներկա է գտնվել ՔԿ-ի ձևավորման 10-րդ... Ավինյանը հյուրընկալել է Ճարտարապետների միությ... Թաթոյանն ու Բեգլարյանը Փարիզում ներկայացրել ե... Սյունիքում իրանական բեռնատար է կողաշրջվել. կա... «Ընկել է ձեռքը, համոզել է, փրթել, ղասաբ են». ... Երկրաշարժ՝ Արտաշատ քաղաքից 8 կմ հյուսիս-արևմո... Վահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Գ... Կարևորվել է ԵԽ-ի հետ համագործակցության դերը. ... Ներկա էինք ՀՀ ՔԿ 10-ամյակին նվիրված հոբելյանա... Սլովակիան նախատեսում է ընդլայնել ուկրաինական ... Հայկական կողմը «ՏիկՏոկ»-ի ներկայացուցիչների հ... Հայաստանի քաղաքացիների համոզմունքը պիտի ավելի... Արարատ Միրզոյանը և Ստեֆան Դոութին մտքեր են փո... Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դավիթ... ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կո... Սթոլթենբերգը գիրք կգրի ՆԱՏՕ-ի ղեկավարի պաշտոն... ԿԳՄՍ նախարարն այցելել է Գորիս Էս ինչ չոբանի դար է, ով ինչ ուզում անում է. կ... ԵՄ-ն ծրագրում է ընդլայնել Իրանի դեմ պատժամիջո... Հրդեհ է բռնկվել Արտաշատի շենքերից մեկի բնակար... Սանոսյանը «Հայաէրոնավիգացիա» ընկերության աշխա... Պրովոկացիա եք անում, եթե խանգարեն աշխատանքներ... Ի՞նչ պետք է իմանալ ԵԱՏՄ երկրներից ՀՀ ապրանքնե... Նարեկ Տերյանը վարչապետի որոշմամբ ազատվել է էկ... «Դու հանցագործ ես». տեխնիկա բերվեց Արամի փողո... Բաքվում ապօրինի պահվող Արցախի ղեկավարների կալ... Կարևորում եմ Հայաստանի և Հունգարիայի միջև հար... Վարդապետյանը Բելգիայի դեսպանին է ներկայացրել ... Հայ բադմինտոնիստները մասնակցել են պատանեկան Ա... Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Պր... ՄԱԿ-ի ևս 2 խաղաղապահ է վիրավորվել Լիբանանում Շների համար առանձնացված զբոսայգիների թիվն ավե... Արդեն մահացող «միջազգային հանրության» առջև մե... 2025 թվականին Ֆրանսիայի պաշտպանական ծախսերը կ... Գերասիմ Վարդանյանի կալանքը փոխարինվեց տնային ... Արձանագրվել է 11 պատահար. 18 մարդ ստացել է տա... Օդի ջերմաստիճանը կբարձրանա Քաղաքաշինական խորհրդի նիստին ներկայացվել է «Ե... Կրակոցներ՝ Արարատի մարզում. հեղինակին հրացանո... Քաղաքացիների վերաբերմունքը երկրի մայր օրենքին... Փաշինյանը ստորագրել է որոշումը, Հակոբ Վարդանյ... Մագնիսական փոթորիկը շարունակում է մնալ «շատ ո...

Ինձ համար օրինակելի են Մոնթե Մելքոնյանի դավանած արժեքներն ու կյանքի փորձը. Արմեն Գրիգորյան

2019 թվականի հունվարի 28-ին, ՀՀ ԶՈՒ կազմավորման 27-ամյակի կապակցությամբ, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը այցելել է N զորամաս` անձնակազմին շնորհավորելու և պարգևատրելու նպատակով։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ լրատվական ծառայությունից:

Զորամասում կազմակերպված հանդիսավոր արարողության ընթացքում ԱԽ քարտուղարը հանդես է եկել ելույթով, որը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի՛ պարոն գնդապետ, պարոնա՛յք սպաներ, սիրելի՛ զինվորներ,

Բոլորիդ շնորհավորում եմ Զինված ուժերի ձևավորման օրվա առթիվ: Չնայած նրան, որ մենք այս տարի նշում ենք ՀՀ ԶՈՒ կազմավորման 27- ամյակը, իրականում Հայկական բանակը նույնքան հին է, որքան հայ ժողովուրդը: Պատմության ընթացքում հայ ժողովրդի անվտանգության և ֆիզիկական գոյության գլխավոր երաշխավորը մշտապես եղել է հայկական բանակը: Մեզ պարտադրված պատերազմներում բանակը վճռական դեր է խաղացել պետականության պաշտպանության և պահպանման գործում: Եվ փորձը ցույց է տվել, որ երբ հայ ժողովուրդը կորցրել է ուժեղ բանակ ունենալու կամքն ու ռեսուրսները, բախվել է նախ՝ պետականության կորստի, ապա և՝ բնաջնջումների հետ:

Ընդհանրապես, պատերազմները նույնքան հին են, որքան մարդկությունը: Եվ նույնիսկ մարդու ստեղծած ամենահրեշավոր երևույթի` պատերազմի մասին մտածելիս մարդկությունը ստեղծել է արդար պատերազմի գաղափարը: Այդ գաղափարը բազմաբովանդակ է, սակայն հիմնասյուներից մեկն այն է, որ հայրենիքի պաշտպանության համար մղվող պատերազմը արդար է:

Արցախի համար մղված պայքարը ևս տեղավորվում է ինքնապաշտպանական և արդար պատերազմի գաղափարի համատեքստում: Արցախի պատերազմը մեզ պարտադրել են: Մենք պատերազմ չենք հայտարարել ոչ ոքի, մենք հայտարարել ենք ազատ ապրելու ցանկության մասին, բայց այդ գաղափարի հետ հաշտ չլինելով՝ մեզ պատերազմ են հայտարարել, և մենք ստիպված ենք եղել պաշտպանել մեզ և մեր ազատությունը:

Ժամանակակից հայկական բանակը ձևավորվել է հենց Արցախի պատերազմում: Փառք ու պատիվ նրանց, ովքեր իրենց ջանքն ու եռանդն են դրել այդ պատերազմում։ Փառք ու պատիվ նրանց, ովքեր Արցախի պաշտպանության համար զոհել են իրենց կյանքը:

Սիրելի՛ սպաներ ու զինվորներ:

ՀՀ Սահմանադրությունը Ձեզ լիազորել է ապահովելու Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը: Սա ամենապատվաբեր, միևնույն ժամանակ ամենադժվար ու պատասխանատու գործն է: Դուք ոչ միայն անառիկ եք պահում մեր երկրի տարածքը, այլև պաշտպանում եք մեր ազատությունները, Սահմանադրությունը, Անկախության հռչակագիրը և ինքնիշխանությունը:

Համոզված եմ, որ բոլորիս համար ոչ միայն Արցախի պատերազմի հաղթանակն է ուսուցողական, թե ինչպես այդ պատասխանատվությունը ճիշտ ձևով կատարել, այլ նաև վաղ անցյալի մեր պատմությունը:

Ինձ համար օրինակելի է Մոնթե Մելքոնյանի դավանած արժեքներն ու կյանքի փորձը: Ես այն բախտավորներից եմ, ով հնարավորություն է ունեցել նրան անձնապես ճանաչել: Մի անգամ հայրս կարճ ժամանակով վերադառնալով տուն, պատմեց, որ Մոնթեի հրահանգով ադրբեջանցի է տարել հիվանդանոց: Այդ տարիքում դժվար էր հասկանալ, թե ինչո՞ւ ենք մենք ադրբեջանցի տանում հիվանդանոց` վիրահատելու, երբ պատերազմի մեջ ենք նրանց հետ: Բայց հետադարձ հայացք գցելով` հասկանում եմ բոլոր պայմաններում մարդ մնալու նրա յուրօրինակ տաղանդը:

Մեզ համար նաև ուսուցանելի է Պապ թագավորի փորձը, որը, հենվելով վերակազմավորվող բանակի վրա, կարողացել է հաղթանակ տանել Ձիրավի ճակատամարտում և վերականգնել թագավորության անկախությունը: Պապ թագավորը, երկրում լրջագույն բարեփոխումներ իրականացնելով, բարձրացրել է բանակի կարողությունները՝ դրանով իսկ ապահովելով երկրի անվտանգությունը: Նրա գործունեությունը օրինակելի է մեզ համար:

Մեզանից 100 տարի առաջ գրեթե նույն իրողությունը կրկնվել է Սարդարապատում։ Բանակը դարձյալ վճռորոշ նշանակություն է ունեցել Հայաստանի Առաջին հանրապետության կերտման գործում։ Սարդարապատի 9-օրյա ճակատամարտն ավարտվեց հայերի լիակատար հաղթանակով, որի արդյունքում հակառակորդը ջախջախվեց ու հետ շպրտվեց: Պատմությունը ցույց է տալիս, որ երբ մենք ապավինում ենք մեր ուժին, մեր բանակին, մեր խոհեմությանը, մեր հավաքական իմաստնությանը, մենք հաղթանակ ենք տանում: Հակառակը միշտ մեզ ողբերգություն է բերել:

Հայազգի գեներալները, սպաները ու զինվորները իրենց ուրույն դերն են ունեցել նաև համաշխարհային պատմության մեջ: Մենք մեծ ներդրում ենք ունեցել ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում: Միսաք Մանուշյանը, Մարշալ Բաղրամյանը, Սերգեյ Խուդյակովը, օրինակելի են նաև այսօր:

Այս ամենը գալիս է ապացուցելու, որ հայերը ոչ միայն կարողանում են հերոսաբար կռվել ու պաշտպանել սեփական հողը, այլև այն, որ մենք մշտապես եղել ենք պրոֆեսիոնալ զինվորականների, ռազմական գործի մասնագետների ու տաղանդավոր զորահրամանատարների ազգ։ Ժամանակն է վերականգնելու մեր փառավոր ռազմական ավանդույթները՝ հանուն մեր երկրի անվտանգության և բարեկեցության։

Ներկայում մենք մեր ուրույն դերակատարությունն ենք ունենում նաև միջազգային անվտանգության, կայունության և խաղաղության ապահովման գործում: 2004թ․-ից ի վեր Հայաստանը շարունակաբար մասնակցում է միջազգային խաղաղության և անվտանգության հաստատմանն ուղղված միջազգային գործողություններին, մասնավորապես՝ ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի հովանու ներքո իրականացվող խաղաղապահ առաքելություններին՝ Լիբանանում, Մալիում, Կոսովոյում, Աֆղանստանում:

Սիրելի՛ զինվորներ և սպաներ,

Ազատությունը և ինքնիշխանությունը դարեր շարունակ եղել են մեր նախնիների և մեր երազանքը: Այսօր այդ երազանքների մի զգալի մասն արդեն իրականացվել է: Մեր ազատություններն ու միասնական երազանքները պաշտպանված են 42 հազ. քկմ տարածքի վրա:

Մենք ուժեղ ենք, երբ գործում ենք մեր դավանած արժեքների տրամաբանության շրջանակներում: Բայց եթե մենք մեր դավանած արժեքների պաշտպանության հարցում զիջման գնանք, մենք կբռնենք պարտության ուղին, որովհետև մեր ուժը գալիս է ոչ միայն մեր բանակի հզորությունից ու սպառազինությունից, այլ նաև մեր դավանած արժեքներից, դրանք են` ազատությունը, անկախությունը և ժողովրդավարությունը:

Բանակը բոլորիս ուշադրության կենտրոնում է: Մեր քաղաքական թիմն անում է առավելագույնը տնտեսական հեղափոխություն իրականացնելու, պետության ռեսուրսները ավելացնելու, ինչպես նաև սպաների և զինվորների սոցիալական վիճակը բարելավելու, զինված ուժերի սպառազինությունն ավելացնելու և բանակի մարտունակությունը բարձրացնելու համար:

Մենք միասնական ենք Հայաստանի և Արցախի հանրապետությունների պաշտպանության հարցում: Յուրաքանչյուր ոք իրեն վստահված աշխատանքը պատասխանատու կատարելով՝ ապահովում է այլոց անվտանգությունը: Այս զորամասի յուրաքանչյուր զինվոր և սպա, արհեստավարժ տիրապետելով իրեն վստահված մարտական տեխնիկային, ապահովում է Հադրութում և Մարտակերտում ապրող քաղաքացիների և զինվորների անվտանգությունը: Հադրութի և Մարտակերտի դիրքերը պաշտպանող զինվորը ապահովում է Մեղրիի ու Աշոցքի քաղաքացիների և զինվորների անվտանգությունը:

Փա՛ռք հայոց փառապանծ բանակին, փա՛ռք մեր խիզախ զինվորներին, սպաներին ու գեներալներին»:

«Արփիի հետ «Ոզնիների այգում» էինք». Աննա Հակո... ԵՄ-ն ողջունել է «Խաղաղության խաչմերուկ» նախագ... Սպասվում է անձրև և ամպրոպ Ամփոփվել է Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակո... Երևանում են 8.5 մետրանոց 20 նոր ավտոբուսները․... «Խաղաղության խաչմերուկը» կարող է ստեղծել տնտե... Վթարային ջրանջատումներ՝ Երևանում և Արագածոտնի... Երևանում այրված «ԳԱԶել»-ից առաջացած կրակը տես... Ադրբեջանն ուզում է՝ Հայաստանի ճանապարհներն օգ... ՀՖՖ-ն շնորհավորել է Նիկիտա Սիմոնյանին ծննդյան... Վթար՝ Սեբաստիայի փողոցում. տուժածներ կան Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով կմեկնի Ղ... Փաշինյանը հերքել է խոսակցությունները, թե «Խաղ... Գնա դու էլ, և քո Սերիա Ա-ն էլ հետդ․ Բալոտելին... Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ»... Ադրբեջանը փորձում է Հայաստանի հարձակման իմիտա... 10 տրոլեյբուս արդեն Երևանում է. Կոստանյան «Tesla»-ն կոտրել է երկաթե ճաղավանդակը, հետիոտ... Անահիտ Մանասյանն այցելել է Լոռու կայազորային ... Ժամանակի հետ «Խաղաղության խաչմերուկ»-ը տարածա... Աստղագուշակ՝ հոկտեմբերի 12-ի համար Երևանում մեքենա է այրվել Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Գազ չի լինելու․ հասցեներ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը... Փնտրվում է նախարար. պրոֆեսիոնալները չեն համաձ... Իշխանությունները նորից նույն փոցխի վրա են կան... Արևմտյան «ժողովրդավարության» ստվերը. իսկ Հայա... Կրկին զրոյական կետից․ «Հրապարակ» Բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հար... Ընդդիմությունը կմասնակցի՞ սահմանազատման հանձն... Ամեն ինչ ուզում են «քպացնել». բայց հասկացել ե... Դեպի Եվրամիություն գնալու ստորագրահավաքը ցանկ... Պաշտոնանկ են արվում ռուսամետ պաշտոնյաները․ «Հ... Վտանգավոր բեռների փոխադրման գործընթացը կհամապ... Ազգային երգը, պարը պրոբլեմ են դարձել դպրոցներ... ՃՏՊ՝ Սպիտակ քաղաքում․ կա տուժած Ազգերի լիգա. Ադրբեջանը պարտվեց Էստոնիային Տղայիս հույս չեն տալիս․ Սյունիքում 10 հոգով ծ... Մբապեն Ֆրանսիայի հավաքականի խաղի ժամանակ գտնվ... Մատենադարանում բացվել է կենսաքիմիական հետազոտ... Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ռեալը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկե... «Premio Gazzetta Diplomatica»-ի շրջանակում Իտ... Բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացին մե... Քննչական կոմիտեի ապագայի մեր տեսլականն է ավել... Օղակաձև այգում տեղադրվել է Քըրք Քըրքորյանի հո... Միացյալ Նահանգները մտադիր է օգնել Լիբանանի վե... Իջևանում բանվորուհիները 2-3 ամիսը մեկ են աշխա... Երևանում սոցապի աշխատակից ներկայացած անձինք բ... ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2024... «Ասում են` լավ նկար է». Ալեն Սիմոնյանը նոր լո... Աշխատաժողովում քննարկվել են ԵՄ-Հայաստան մշակո... Տղամարդը մարմնի մոտ 70 տոկոս այրվածքներով տեղ... Ադրբեջանցիները սպառնում են հաշվեհարդար տեսնել... Արցախահայության ողբերգությունը գործնականում ա... Կոտայքի ոստիկանության հատուկ պահպանվող տարածք... Փաշինյանը ներկա է գտնվել ՔԿ-ի ձևավորման 10-րդ... Ավինյանը հյուրընկալել է Ճարտարապետների միությ... Թաթոյանն ու Բեգլարյանը Փարիզում ներկայացրել ե... Սյունիքում իրանական բեռնատար է կողաշրջվել. կա... «Ընկել է ձեռքը, համոզել է, փրթել, ղասաբ են». ... Երկրաշարժ՝ Արտաշատ քաղաքից 8 կմ հյուսիս-արևմո... Վահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Գ... Կարևորվել է ԵԽ-ի հետ համագործակցության դերը. ... Ներկա էինք ՀՀ ՔԿ 10-ամյակին նվիրված հոբելյանա... Սլովակիան նախատեսում է ընդլայնել ուկրաինական ... Հայկական կողմը «ՏիկՏոկ»-ի ներկայացուցիչների հ... Հայաստանի քաղաքացիների համոզմունքը պիտի ավելի... Արարատ Միրզոյանը և Ստեֆան Դոութին մտքեր են փո... Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դավիթ... ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կո... Սթոլթենբերգը գիրք կգրի ՆԱՏՕ-ի ղեկավարի պաշտոն... ԿԳՄՍ նախարարն այցելել է Գորիս Էս ինչ չոբանի դար է, ով ինչ ուզում անում է. կ... ԵՄ-ն ծրագրում է ընդլայնել Իրանի դեմ պատժամիջո... Հրդեհ է բռնկվել Արտաշատի շենքերից մեկի բնակար... Սանոսյանը «Հայաէրոնավիգացիա» ընկերության աշխա... Պրովոկացիա եք անում, եթե խանգարեն աշխատանքներ... Ի՞նչ պետք է իմանալ ԵԱՏՄ երկրներից ՀՀ ապրանքնե... Նարեկ Տերյանը վարչապետի որոշմամբ ազատվել է էկ... «Դու հանցագործ ես». տեխնիկա բերվեց Արամի փողո... Բաքվում ապօրինի պահվող Արցախի ղեկավարների կալ... Կարևորում եմ Հայաստանի և Հունգարիայի միջև հար... Վարդապետյանը Բելգիայի դեսպանին է ներկայացրել ... Հայ բադմինտոնիստները մասնակցել են պատանեկան Ա... Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Պր... ՄԱԿ-ի ևս 2 խաղաղապահ է վիրավորվել Լիբանանում Շների համար առանձնացված զբոսայգիների թիվն ավե... Արդեն մահացող «միջազգային հանրության» առջև մե... 2025 թվականին Ֆրանսիայի պաշտպանական ծախսերը կ... Գերասիմ Վարդանյանի կալանքը փոխարինվեց տնային ... Արձանագրվել է 11 պատահար. 18 մարդ ստացել է տա... Օդի ջերմաստիճանը կբարձրանա Քաղաքաշինական խորհրդի նիստին ներկայացվել է «Ե... Կրակոցներ՝ Արարատի մարզում. հեղինակին հրացանո... Քաղաքացիների վերաբերմունքը երկրի մայր օրենքին... Փաշինյանը ստորագրել է որոշումը, Հակոբ Վարդանյ... Մագնիսական փոթորիկը շարունակում է մնալ «շատ ո...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan