Ես չեմ կառավարելու այդ ծրագիրը, ես ոգեշնչում եմ մարդկանց. Նախագահը՝ «Հայրենիքի պաշտպան» ծրագրի մասին
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ Բանակի օրվան նվիրված պարգևատրման
արարողության ժամանակ, ասել է, որ ՀՀ նախագահի ինստիտուտը ծրագիր է առաջարկում հաշմանդամ զինծառայողներին աշխատանքով ապահովելու համար: Նախագահականը ծրագրի շրջանակներում աշխատելու է ՀՀ կառավարության, ՀԿ-ների, բարեգործական կառույցների ու բիզնես ոլորտի հետ: Ծրագիրը կոչվելու է «Հայրենիքի պաշտպան»: Արմեն Սարգսյանը նաև ասել է, որ ծրագրի առաջին «ծիծեռնակը» կամ «բազեն» Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Գոռ Դարմանյանն է:
Պարգևատրման արարողությունից եհտո ևս ՀՀ նախագահը խոսել է ծրագրի մասին
«Ես չեմ կառավարելու այդ ծրագիրը, ես ոգեշնչում եմ մարդկանց, ոգևորում եմ, որ ավելի շատ անեն: Ինչո՞ւ չենք կարող տղաներյն ընդունել համալսարանական կյանքում, անդմինիստրատիվ, հաշվապահական, գուցե դասախոսական», – ասել է ՀՀ նախագահը:
Հարցին, թե ի՞նչ է անելու նախագահը գործնական կյանքում, Արմեն Սարգսյանն այսպիսի պատասխան է տվել.
«Հանդիպելու եմ մեծ ընկերությունների ներկայացուցիչների հետ, հորդորելու եմ, խնդրեմ, որպեսզի իրենք էդ նույն բանն անեն, մեր հարյուրավոր երիտասարդները նորից կյանք կմտնեն»: