Մխիթար Հայրապետյանը «Եվրանեսթի» հայկական պատվիրակության անունից շնորհավորել է զինվորականներին
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Եվրանեսթ» խորհրդարանական
վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության նախագահ Մխիթար
Հայրապետյանը շնորհավորել է զինվորականներին ԶՈւ կազմավորման օրվա առթիվ.
«Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի (Եվրանեսթ)՝ այս պահին Բրյուսելում գտնվող հայկական պատվիրակության անունից.
Շնորհավո՛ր տոնդ, հայո՛ց բանակ, փառք ու պատիվ ձեզ հայոց բանակի քաջարի՛ մարտիկներ»: