BBC-ի խմբագիրը Հայաստան կժամանաի
BBC-ի խմբագիր Սթիվ Թիթերինգտոնը Հայաստան կժամանաի, նա փետրվարի 4-ին՝ ժամը 12:30-ինլրագրողների, լրագրություն դասավանդողների և ուսանողների համար վարպետության դաս կանցկացնի:
Սթիվ Թիթերինգտոնը «ԲիԲիՍի» հեռուստառադիոընկերության համաշխարհային
ծառայության ավագ թողարկող խմբագիրն է, մի շարք խմբագրական նախագծերի և
հաղորդաշարերի հեղինակ է, մշակել է այնպիսի հաղորդումների ձևաչափեր, ինչպիսիք են «The Why Factor», «Trending», «The Food Chain» և «The Inquiry», ինչպես նաև «The Assassination», «The Big Idea» և «The Hurricane Tapes» փոդքաստերը: Թիթերինգտոնը նաև «BBC MINUTE» ձևաչափի հիմնադիրն է, որը մեկ րոպե տևողությամբ լուրերի շուրջօրյա թողարկում է, հեռարձակվում է գործընկեր երաժշտական ռադիոալիքների եթերով։
Մինչ այդ, Թիթերինգտոնը աշխատել է «ԲիԲիՍի» համաշխարհային լուրերի ծառայությունում որպես պատասխանատու խմբագիր, լրատվական ծրագրերի տնօրենի
տեղակալ և նյուզռումի խմբագիր՝ ղեկավարելով այնպիսի իրադարձությունների
լուսաբանում, ինչպիսիք են սեպտեմբեր 11-ի ահաբեկչական գործողությունները, իրաքյան և աֆղանական պատերազմները: Թիթերիգտոնը «WS 24 hour» լրատուի հիմնադիր խմբագիրն է։ Լրագրողական գործունեության ընթացքում «ԲիԲիՍի» համաշխարհային ծառայության համար աշխատել է ամերիկյան, ռուսական և չինական ծառայությունների համար և ռեպորտաժներ պատրաստել աշխարհի տարբեր ծայրերից` Հայիթիից մինչև Հոնկոնգ։