Ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության նոր դեպք են բացահայտել (տեսանյութ)
Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական
շրջանառության դեմ հետևողական պայքարը` համագործակցելով պետական տարբեր
կառույցների հետ: Եվ նման փոխգործակցության շնորհիվ օրերս Հայաստան ապօրինի
թմրամիջոց ներկրելու հերթական դեպքը կանխվեց:
Հունվարի 17-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի
գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի
վարչության ծառայողները, պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ
պայքարի վարչության աշխատակիցների, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Մեղրիի բաժնի ծառայողների հետ համատեղ, Մեղրիի մաքսակետում մաքսային հսկողության ենթարկված, Աբովյանի բնակիչ Տիգրան Գրիգորյանի ճամպրուկից հայտնաբերել են մետամֆետամին և մարիխունա տեսակի թմրամիջոց:
Գրիգորյանը թմրամիջոցները փորձել էր ԻԻՀ-ից մաքսանենգ ճանապարհով տեղափոխել Հայաստան, բայց իրավապահները կանխեցին:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Տիգրան Գրիգորյանը կալանավորվել է:
Կատարվում է նախաքնություն: