Բնապահպանները Տավուշի մարզում ապօրինի ծառահատումների հետքեր են հայտնաբերել
«Բնապահպանի տուն» նախաձեռնության անդամները Տավուշի մարզում, մասնավորապես Պարզ լճից դեպի Գոշ գյուղ տանող հատվածում նոր ծառահատումների հետքեր են գտել: Այս մասին տեղեկանում ենք նախաձեռնության Facebook-յան էջից:
«Տեսել ենք մի քանի համեմատաբար թարմ վառած ծառեր, 3 հատ կոտրած-կտրած ծառ, բազմաթիվ թեփերի հետքեր և թեփերով պարկեր, որոնք օգտագործվում են հիմնականում թեփը տարածքից հանելու ու հետքերը վերացնելու համար։ Թեփը չեն հանում որպես վառելիք, քանի որ ներքևի գյուղերին կից մասերում թեփերի դեզեր կան գոյացած, որոնք ոչ ոք տուն չի տանում։ Այս դեպքում թեփը միայն ու միայն հետքերի թաքցնելու համար է:
Կարճ ասած, անտառում ինչ-որ խումբ աշխատում է բավականին խելացի ու հնարավորինս թաքցնում է հետքերը»,- գրված է գրառման մեջ: