Երևանում թալանել են Հաշվեքննիչ պալատի գլխավոր մասնագետի տունը. գողացել են 15 մլն դրամից ավելի զարդեր
Հունվարի 25-ին, խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում. ժամը 20։30-ի
սահմաններում Ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել 56-այա Արմեն Հ.-ն
և հայտնել, որ նույն օրը, ժամը 10։20-ից մինչեւ 14։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իր տան մուտքի դուռը, մտել տուն և այնտեղից հափշտակել ոսկյա ու արծաթյա զարդեր և մի քանի հատ թանկարժեք բջջային հեռախոս։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, տուժածն աշխատում է ՀՀ Հաշվեքննիչ պալատում՝ որպես գլխավոր մասնագետ։
Աղբյուրի տեղեկություններով՝ Հաշվեքննիչ պալատի մասնագետը կրել է 15 մլն դրամից ավելի վնաս։