Հասարակությունը տեղյակ չէր, որ կալանքի տակ գտնվող Մհեր Եղիազարյանը 44 օր է՝ ինչ հացադուլի մեջ էր. Էլինար Վարդանյան
Հասարակությունը տեղյակ չէր, որ կալանքի տակ գտնվող Մհեր Եղիազարյանը 44 օր է՝ ինչ
հացադուլի մեջ էր: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր, «Այլընտրանքային նախագծերի խմբի. Անդամ Էլինար Վարդանյանը՝ անդրադառնալով 44 օրվա հացադուլից հետո «Նուբարաշեն» ՔԿՀ-ում այսօր մահացած «Haynews.am» լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանի դեպքին.
Նա, մասնավորապես, գրել է.
«Հասարակության աչքից հեռու,
Հասարակությունը տեղյակ չէր, որ կալանքի տակ գտնվող Մհեր Եղիազարյանը 44 օր է՝ ինչ հացադուլի մեջ էր և այսօր մահացավ։
Սա այն դեպքն է, որ հանրությունը լիարժեք իրավունք ունի ստանալ երկու հարցի պատասխան.
Որոնք էին մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդման, ինչպես նաև կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերը։
Երբ է վերջապես Արդարադատության նախարարությունը զբաղվելու բանտարկյալների իրավունքների երաշխավորմամբ»։