Մոտակա ամիսներին Սիրիայի հյուսիսում կստեղծվի բուֆերային գոտի. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մոտակա ամիսներին Սիրիայի հյուսիսային տարածքում կստեղծվի բուֆերային գոտի, հայտնում է TASS լրատվական գործակալությունը:
Էրդողանի խոսքերով՝ Անկարան սպասում է տարածաշրջանում իր դաշնակիցների լոգիստիկ աջակցությանը:
«Թուրքիային պետք չէ ինչ-որ մեկի թույլտվությունը Սիրիայի տարածքում (գործողությունների իրականացնելու համար)»,- ասել է Էրդողանը:
Նա ընդգծել է, որ բուֆերային գոտու կառուցման գործում ՄԱԿ-ը չի ներգրավվելու:
«Դիտարկելով բազմաթիվ օրինակներ` մենք տեսնում ենք, որ անվտանգ գոտի ստեղծելու առումով ՄԱԿ-ը անկարող է ինչ-որ բան անել»,- նշել է Էրդողանը: