«Ավատարը» որպես մինի սերիալ
Հոլիվուդյան հայտնի ռեժիսոր և պրոդուսեր՝ Ջեյմս Քեմերոնը , հայտարարեց,որ «Ավատար» ֆիլմը կունենա շարունակություն երեք ֆիլմերի տեսքով: Նա հայտնեց, որ աշխատելով ֆիլմի վրա, հասկացել է, որ ֆիլմը ունի լավ հիմքեր շարունակություն ստանալու համար և երկու ֆիլմով դա հնարավոր չէ իրականացնել: Նոր ֆիլմերը կունենան չորս սցենարիսներ: Fox կինոկոմպանիան ծրագրել է միաժամանակ մեկ նկարահանման հրապարակում նկարահանել բոլր ֆիլմերը: Ֆիլմի նկարահանումները կսկսվեն 2014 թ. Հիշեցնենք, որ 2009 թ. նկարահանված «Ավատար» ֆիլմը հանդիսացել է ամենաշատ գումար վաստակածը ֆիլմը կինոյի պատմության մեջ: Այն ունեցավ 2.8 մլրդ. դոլար եկամուտ, նկարահանումներին ընթացքում ծախսվելով՝ 237 մլն. դոլար: