«Հորս անունը Վովա է». Փաշինյանը՝ իրեն ճիշտ դիմելու մասին հարցի մասին
Հորս անունը Վովա է։ Այսօր՝ հունվարի 25-ին, Մոսկվայում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես է ճիշտ դիմել` Նիկոլ Վովաևի՞չ, թե՞ Նիկոլ Վլադիմիրովիչ։
«Ես հասկանում եմ, որ Ռուսաստանում ավելի ընդունված է Վլադիմիր անունը։ Բայց Հայաստանում Վովա անունը բավական մեծ տարածում ունի, հատկապես, այն սերնդի ներկայացուցիչների շրջանում, որին պատկանում է իմ հայրը»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ իրեն դիմելու ճիշտ ձևը Նիկոլ Վովաևիչն է։