Հայաստանի համար թվային տեխնոլոգիաների ոլորտում ներդրումները առաջնահերթություն են. Փաշինյան
Հայաստանի համար առաջնահերթություն են թվային տեխնոլոգիաների ոլորտում ներդրումները: Այս մասին, այսօր՝ հունվարի 25-ին, Մոսկվայում կայացած ասուլիսում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, Հայաստանում արդեն կան մի քանի ներդրումային տեխնոլոգիական ոլորտի համար:
«Մենք հույս ունենք բարձր տեխնոլոգիաների սեկտորը դարձնել Հայաստանի տնտեսության իսկական լոկոմոտիվ: Թվային նախագծերը շատ կարևոր են նաև ԵՏՄ-ի համար»,-ասել է Փաշինյանը: