Փողոցներում առևտուրը արգելելիս պետք է պայմաններ ապահովվել ընչազուրկ հատվածի համար. իրավապաշտպան
Փողոցներում առևտուրը արգելելիս պետք է նախ բավարար պայմաններ ապահովվել այս առևտրով զբաղվող ընչազուրկ այդ հատվածի համար։ Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայ տնտեսվարողների և սպառողների իրավապաշտպան կենտրոնի» նախագահ Արթուր Աթոյանը:
«Նրանք փողոցային առևտրով են զբաղվում, քանի որ շուկաներում վարձավճարները թանկ են, ստիպված փորձում են փողոցային առևտրով իրենց օրվա հացը վաստակել»,–նշեց նա։
Արթուր Աթոյանի կարծիքով՝ շատ լավ կլինի, որ քաղաքապետարանը մի տարածք հատկացնի, որտեղ անվճար կամ չնչին վճարով առևտրականները կզբաղվեն առևտրով։ «Դա կլինի հարցի լուծում»,–հավելեց նա։
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր, որ ակտիվ պայքար է ծավալվելու բացօթյա ապօրինի առևտրի դեմ։