Վրաստանի դեսպանը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ
Ադրբեջանի ԱԳՆ-ն իր բողոքն է հայտնել Ախալքալաքի Բուղաշեն գյուղում Ղարաբաղի հերոս Միքայել Ավագյանի հուշարձանի տեղադրման կապակցությամբ:
«Ադրբեջանում Վրաստանի դեսպան Զուրաբ Պատարաձեն կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրանից պահանջել են շտապ միջոցներ ձեռնարկել` վերացնելու տվյալ փաստը, որը չի համապատասխանում երկկողմ ռազմավարական հարաբերությունների ոգուն», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաեւան՝ լրատվամիջոցներին:
Նա նշել է, որ այդ փաստի առթիվ Վրաստանում Ադրբեջանի դեսպան Դուրսուն Հասանովն իր հերթին հանդիպում է ունեցել Վրաստանի ԱԳՆ-ում եւ փոխանցել Բաքվի բողոքը: