Ռուսաստանի մարզերից մեկում հայկական պետհամարանիշով միկրոավտոբուս է վթարվել
ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ի վաղ առավոտյան Մ-4 «Դոն» մայրուղու 699 կմ-ին՝ ՌԴ Վորոնեժի մարզում, հայկական պետհամարանիշով միկրոավտոբուսի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել։
Իրար են բախվել «Mercedes» մակնիշի միկրոավտոբուսն ու «Setra» մակնիշի ավտոբուսը։ Վթարի հետևանքով զոհվել է միկրոավտոբուսի վարորդը։ Չորս ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց։
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ճշտում է վթարի հետևանքով զոհվածի և տուժածների քաղաքացիությունն ու վթարի մանրամասները։