Հայաստանը «Կալաշնիկով» ԱԿ-12 ավտոմատների գնման պայմանագիր է ստորագրել Ռուսաստանի հետ
Հայաստանը պայմանագիր է կնքել ռուսական «Կալաշնիկով» կոնցեռնի հետ՝ ԱԿ-12 նորագույն ավտոմատներ (ինքնաձիգ) գնելու վերաբերյալ։ Առայժմ մատակարարվող խմբաքանակը կլինի 50 միավոր։ Այս մասին ռուսական մամուլին հայտնել է կոնցեռնի ղեկավարը։
Նրա խոսքով՝ այդ խմբաքանակը նախատեսված է Հայաստանի զորային փորձարկումների համար, զինծառայողները դրանք կփորձեն ու դրանից հետո կորոշվի՝ Հայաստանը նոր, ավելի խոշոր խմբաքանակ գնո՞ւմ է, թե՞ ոչ։
Ռուսաստանից բացի, Հայաստանը միակ երկիրն է, որը պատվիրում է այս զինատեսակից։