Ռուսաստանից Հայաստանին մատակարարվող գազի գինը 2004-2019թթ.-ին
Հայկական Ժամանակ օրաթերթի տնօրեն Հայկ Գևորգայնը իր Facebook-ի էջում
գրառում է կատարել: <<Գծանկարը վերաբերվում է գազի գներին: Կապույտ
գիծը գազի գինն է ՀՀ սահմանին, դեղինը՝ մինչեւ 10 հազար խորանարդ մետր գազ սպառողներին մատակարարման սակագինը: Երկու դեպքում էլ գները բերված են դոլարով>>:
<<Ինչպես երևում է գծապատկերից Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման տարիներին ՀՀ
սահմանին գազը թանկացել է երկու անգամ՝ 55 դոլարից հասնելով 110 դոլարի:
Սպառողներին մատակարարվող գազի սակագինը աճել է մոտ 2.5 անգամ: 2019
թվականին գազի գինը սահմանին կաճի 10 տոկոսով, սպառողների համար սակագինը
չի աճի: 2004-2018 թվականներին «Հայռուսգազարդի», (հետագայում «Գազպրոմ Արմենիայի») մարժան (գնի եւ սակագնի տարբերությունը) եղել է 137.5 դոլար: 2019-ին մարժան կկազմի 108 դոլար: 2004-2013 թվականների ընթացքում գազի գնի աճը կանխելու համար ՀՀ կառավարությունը ՌԴ-ին է հանձնել Հրազդանի 5-րդ բլոկը, «Հայռուսգազարդ» ընկերությունում ունեցած 45 տոկոս բաժնեմասը, Իրան-Հայաստան
գազամուղի՝ Հայաստանի տարածքով անցնող հատվածը, «Գազպրոմին» է տվել
Հայաստանի գազի շուկայում գործելու փաստացի մենաշնորհ: Գործող
կառավարությունը գազի գնի աճը կանխելու համար որեւէ բան չի հանձնել որեւէ
մեկին>>,- գրել է Հայկ Գևորգյանը: