Գրիպը գրոհում է Եվրոպան
Եվրոպական 17 երկրներում արձանագրվել է գրիպի բռնկում: Ավելի հաճախակի հանդիպողներից են գրիպի A(H1N1) և A(H3N2) ենթատեսակները:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տեղեկացնում է, որ Եվրոպայի 11 երկրներում գրանցվել են տարածաշրջանային, իսկ 5-ում՝ տեղային բռնկումներ: Եվս 10 երկրներում գրանցվել են մասնակի հիվանդածության դեպքեր:
Նշենք, որ հիվանդությունը մեծ տարածում ունի նաև ՌԴ-ում, որտեղ ներկայումս գրիպի պատճառով փակ են 61 դպրոցներ և 23 մանկապարտեզներ: