Հայաստանն ու Լիբանանը քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցության հարցեր
Հունվարի 22-ին Լիբանանում Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպել է այդ երկրի ազգային ապահովության գլխավոր տնօրեն Աբբաս Իբրահիմի (Abbas Ibrahim) հետ: Կողմերը քննարկել են Լիբանանում ՀՀ քաղաքացիներին և հայ համայնքին առնչվող առկա խնդիրները:
Լիբանանյան կողմը վերահաստատել է, որ մշտապես հայ համայնքի կողքին է՝ շատ բարձր գնահատելով վերջինիս դերը Լիբանանի բոլոր առանցքային ոլորտների զարգացման գործում: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Հիշեցնենք, որ Լիբանանում կա մեծաթիվ հայ համայնք, իսկ Հայաստանի Զինված ուժերի մեկ դասակ այնտեղ մասնակցում է ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության։