Արմավիրի և Արարատի մարզերում արտահերթ ընտրություններ կանցկացվեն
Արմավիրի մարզի Նորակերտ և Արարատի մարզի Սիս համայնքներում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ կանցկացվեն։
Երկու համայնքում էլ արտահերթ ընտրությունները տեղի կունենան 2019 թվականի հունիսի 9-ին։
Որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության վաղվա նիստի օրակարգում։