Ոստիկանները բացահայտեցին նապաստակի ապօրինի որսի դեպքը
Հունվարի 18-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները, ժամը 12.30-ի սահմաններում, «Գոգդաղ» սարամասում շրջայցի ընթացքում լսել են կրակոցի ձայներ:
Շարժվելով ձայների ուղղությամբ՝ նկատել են չորս հոգու, որոնցից մեկի ձեռքին որսած նապաստակ է եղել: Նրանցից երեքի մոտ հայտնաբերվել են որսորդական հրացաններ:
Պատրաստված նյութերը, հրացանների և որսի հետ միասին, ուղարկվել են Նոյեմբերյանի քննչական բաժին, հայտնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: