Շիրակի մարզի բուժհաստատություններ սուր շնչառական վարակներով 595 մարդ է դիմել
Շիրակի մարզում ոչ միայն հիվանդանոցներն, այլև պոլիկլինիկաներն աշխատում
են ծանրաբեռնված: Սուր շնչառական հիվանդությունների ախտանշաններով դիմողները շատ են: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Շիրակ » մասնաճյուղը վիճակագրական տվյալներ է ներկայացրել, թե մարզում քանի հիվանդ կա, քանիսի մոտ է հիվանդությունն ընթացել բարդացումներով:
«Հունվարի 1-ից մինչ օրս վերակենդանացման բաժանմունքում սուր շնչառական վարակներով հոսպիտալացման 12 դեպք է արձանագրվել: Մահվան ելքով դեպքեր
ընդհանրապես չենք ունեցել: Ընդհանուր ունեցել ենք 595 սուր շնչառական վարակով կասկածվող հիվանդ, որից 385-ը մանկահասակ երեխաներ են: Թոքաբորբի 158 դեպք է եղել, որից 61-ը երեխաներ են: Ամբուլատոր ծառայությունը օրական կտրվածքով հաղորդում է տվյալներ 56-68 դեպքի մասին »,- ասել է համաճարակաբան Արմինե Անդրյանը:
Ըստ համաճարակաբանի ՝ սուր շնչառական վարակների ակտիվացում է սպասում
փետրվար-ապրիլ ամիսներին: Սա , ըստ նրա, օրինաչափ է ու պայմանավորված է
եղանակային փոփոխություններով: