Tesla Inc ընկերությունը կրճատում է հաստիքները 7 տոկոսով
Tesla Inc ընկերությունը կրճատում է հաստիքները 7 տոկոսով, քանի որ էլեկտրական մեքենաների արտադրողը փորձում է նվազեցնել ծախսերը եւ ստանալ կայուն շահույթ՝ միեւնույն ժամանակ մեծանելով իր Model 3 սեդանի արտադրությունը, հաղորդում է Reuters- ը:
Նշվում է, որ Tesla-ի բաժնետոմսերը վաճառքի հարթակում նվազել են 4.1 տոկոսով` հասնելով 333 դոլարի։
«Թեսլան պետք է գնա այդ կրճատումներին՝ ավելացնելով միաժամանակ 3-րդ մոդելի կատարելագործումը եւ առաջիկա ամիսներին արտադրության ճարտարագիտության մեջ շատ բարելավումներ կատարելով»,-գրել է գլխավոր տնօրեն Իլոն Մասքը՝ աշխատակիցներին ուղղված էլեկտրոնային նամակում: «Այլ ճանապարհ չկա», - նշել է նա:
Ընկերությունը նշում է, որ կկրճատի ամբողջ աշխատանքային օրով աշխատող անձնակազմի թիվը շուրջ 7 տոկոսով եւ կպահպանի միայն ամենապատասխանատու աշխատակիցներին եւ ժամանակավոր աշխատակիցներին:
Ավելի վաղ, այս ամսին Tesla-ն իջեցրեց ԱՄՆ-ում իր բոլոր ավտոմեքենաների գները՝ փոխհատուցելու համար էկոլոգիայի հետ կապված հարկային արտոնությունների նվազումը, եւ չի ապահովել Model 3 սեդանների եռամսյակային մատակարարումը զանգվածային շուկայի համար: