Խորեոգրաֆիայի թատրոնը կարող է փակվել. պարզաբանում Մշակույթի նախարարությունից (տեսանյութ)
«Իմ և տիկին Կարապետյանի հարաբերությունները անձնական չեն: Ես ներկայացնում եմ Մշակույթի նախարարությունը: Ինչպե՞ս եք կարծում, որ կարող ենք անօրինական, հակաիրավական քայլ անել և գնալ այդ քայլի հետևից: Անգամ եթե այդպիսի բան տեղի ունեցած լինի, կշտկենք, ներողություն կխնդրենք, կարգն այդպես է»,- Shantnews.am-ի հետ զրույցում ասաց Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը՝ ի պատասխան Խորեոգրաֆիայի պետական թատրոնի նախկին տնօրեն Գայանե Կարապետյանի և թատրոնի աշխատակիցների կողմից հնչած մեղադրանքների:
Տալով պարզաբանում՝ Նազենի Ղարիբյանը ասաց, որ Գայանե Կարապետյանը դեկտեմբերի 28-ին էլեկտրոնային տարբերակով ծանուցվել է, որ ինքն ազատված է աշխատանքից:
Թատրոնի աշխատակիցների այն դժգոհությանը, որ թատրոնը պետք է փոխի իր ֆորմատը և շատերը կմնան առանց աշխատանքի, Նազենի Ղարիբյանը հիշեցրեց, որ թատրոնն ի սկզբանե խորեոգրաֆիայի թատրոն է եղել և հստակ գրված է, թե ինչ գործառույթ պետք է իրականացնի:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: