Ի՞նչ է նշանակում գյուղատնտեսության նախարարությունը վերացնել. «Ֆերմային շարժում» ՀԿ ղեկավար
Գյուղացիների մոտ կար մեծ ոգևորություն, բայց, անկեղծ ասած, այդ ոգևորությունը կամաց-կամաց մարում է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Ֆերմային շարժում» ՀԿ ղեկավար Սարգիս Սեդրակյանը՝ անդրադառնալով Գյուղատնտեսության նախարարության լուծարման մասին կառավարության նախագծին:
Սեդրակյանը կարծում է, որ ճիշտ է գյուղատնտեսության նախարարությունը օպտիմալացնելը:
«Ի՞նչ է նշանակում գյուղատնտեսության նախարարությունը վերացնել: Բոլոր նորմալ երկրներում էլ կա գյուղատնտեսության նախարարություն»,- ասել է Սեդրակյանը:
Հիշեցնենք՝ գործադրի նախագծով՝ ի թիվս այլ նախարարությունների, գյուղատնտեսության նախարարությունն էլ օպտիմալացվելու է՝ միավորվելով տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարությանը: